News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԴԾ աշխատակիցները բերման են ենթարկել ռուսաստանցու, որին կասկածել են Սվերդլովսկի մարզում ուկրաինական հետախուզության առաջադրանքով երկաթուղին վնասելու մեջ, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով գերատեսչության Հանրային կապերի կենտրոնին։

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը բերման է ենթարկել Ռուսաստանի քաղաքացու (1962թ. ծնված), որը ծրագրում էր ահաբեկչություն կատարել Սվերդլովսկի մարզում, Տրանսսիբիրյան երկաթուղային հանգույցում, Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզության վարչության առաջադրանքով»,- նշվել է կենտրոնի հաղորդման մեջ, որը շաբաթ ստացել է «Ինտերֆաքսը»։

ԱԴԾ-ում չեն նշել բռնվածի անունը, բայց հայտնել են, որ նա «հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Լվով քաղաքում, դիվերսիոն պատրաստություն է ստացել եւ ուղարկվել Ռուսաստան ահաբեկչական գործողություններ կատարելու համար գնացքների դեմ, որոնք բեռներ են տեղափոխում հատուկ ռազմական գործողության համար, գնացքներ վնասող ինքնաշեն սարքերի օգտագործմամբ»։

«Քննչական գործողությունների ընթացքում առգրավվել են կապի միջոցներ, գնացքները վնասելու սարքեր, ինչպես նաեւ ուկրաինական հետախուզության կողմից նրան տրված դրամական միջոցներտը հանցագործություններ նախապատրաստելու եւ իրականացնելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ բռնվածի հանդեպ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քր. օր. 30 հոդվածի 3-րդ եւ 205 հոդվածի 2-րդ  մասով (ահաբեկչություն) եւ իբրեւ խափանման միջոց ընտրվել է կալանքը։

«Անձը խոստովանել է արարքը եւ համագործակցում է քննության հետ»,- ավելացրել են Հանրային կապերի կենտրոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ