News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օկինավայի ճակատամարտից հետո հափշտակված 22 արտեֆակտներ վերադարձվել են Ճապոնիային այն բանից հետո, երբ Մասաչուսեթսից մի ընտանիք իրենց հանգուցյալ հոր անձնական իրերում հայտնաբերել է դրանք, տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով ՀԴԲ-ին։

Դրանցից մի քանիսը թվագրվում են XVIII եւ XIX դարերով եւ վերաբերում են Օկինավայի պատմությանը։ Դրանց մեջ կան վեց դիմանկարներ, ինչպես նաեւ խեցե եւ կավե տարբեր իրեր, տեղեկացրել են պաշտոնյաները։

ՀԴԲ Բոստոնի մասնաճյուղը հայտնել է, որ օգնել է կազմակերպել առարկաների վերադարձը, որոնք կորել էին 80 տարի առաջ, Ճապոնիայի կառավարությանը, Օկինավայի պրեֆեկտուրային։ Պաշտոնական արարողությունը տեղի կունենա Ճապոնիայում ավելի ուշ։

2001թ. Օկինավայի պրեֆեկտուրայի կրթության խորհուրդը արտեֆակտների մի մասը գրանցել էր հափշատկված ստեղծագործությունների Ազգային քարտադարանում։

ՀԴԲ ներկայացուցիչների խոսքով՝ արտեֆակտները հայտնաբերվել են այն ժամանակ, երբ անհայտ մնալ ցանկացող ընտանիքը իրենց հանգուցյալ հոր անձնական իրերում հայտնաբերել է ասիական արվեստի արժեքավոր նմուշներ։

Նրանց հայրը Երկրորդ համաշխարհայինի վետերան է եղել, բայց երբեք չի ծառայել Խաղաղօվկիանոսյան թատերաբեմում։ Ընտանիքը ստուգել է հափշտակված ստեղծագործությունների ազգային քարտադարանը  եւ պարզել, որ առնվազն չորս իր չի համապատասխանում XVIIIդ. դիմանկարներին, որոնք մտցվել են տվյալների շտեմարան։

ՀԴԲ-ին հաջողվել է հաստատել արվեստի գործերի իսկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ