News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է Today in Israel-ը։

Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի տվյալներով՝ զրույցը տեւել է մոտ 45 րոպե, փոխանցում է Vesti Israel-ը։

«Մենք խոսեցինք պատերազմի զարգացումների մասին, Իսրայելի հանձնառության մասին՝ հասնելու իր բոլոր նպատակներին. վերացնել Համասին, ազատել մեր բոլոր պատանդներին, երաշխավորել, որ Գազայի հատվածն այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար, և միևնույն ժամանակ ապահովել. անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը, որը կօգնի հասնել այդ նպատակներին»,- նշել է նա։

Ըստ CBS News-ի՝ սա նրանց առաջին զրույցն էր ավելի քան մեկ ամսվա ընթացքում։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ԱՄՆ նախագահը Նեթանյահուին ասել է, որ «խորապես մտահոգված է Իսրայելի կողմից Ռաֆահում խոշոր ռազմական գործողություններ իրականացնելու հեռանկարով»:

«Մեր դիրքորոշումն այն է, որ ՀԱՄԱՍ-ին չի կարելի ապաստան տալ Ռաֆահում կամ որևէ այլ վայրում: Սակայն խոշոր ցամաքային գործողություն իրականացնելն այնտեղ սխալ կլիներ: Դա կհանգեցնի ավելի շատ անմեղ քաղաքացիական անձանց մահվան, կվատթարացնի առանց այն էլ սարսափելի մարդասիրական ճգնաժամը և ավելի կմեկուսացնի Իսրայելը միջազգային մակարդակով:

Նեթանյահուն համաձայնել է պատվիրակություն ուղարկել Վաշինգտոն՝ լսելու Սպիտակ տան առաջարկը այլ մոտեցման վերաբերյալ, որը կներառի Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի դեմ թիրախավորված հարվածներ՝ առանց լայնամասշտաբ ցամաքային հարձակման անհրաժեշտության: Հիմնական նպատակները, որոնց Իսրայելը ցանկանում է հասնել Ռաֆահում, կարելի է հասնել այլ միջոցներով»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ