News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստեփանավան քաղաքի մոտ գտնվող «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ԲԸ-ն հանվել է 2017-2020թթ. մասնավորեցման ենթակա պետական գույքի ցուցակից։ Այս մասին Ազգային ժողովում, «2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխութուններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մարտի 19-ին, ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի  կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Օդանավակայանը, պաշտոնյայի խոսքով, չի գործում արդեն երկար ժամանակ։ Ընկերությանը պատկանող անշարժ գույքը՝ 61,7 հեկտար հողամասն ու դրա վրա գտնվող կառույցները, հիմնականում լիովին քանդված են։

Ավելի վաղ ընդունվել էր որոշում «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն պաշտպանության նախարարությանը հանձնելու մասին։ Կառավարության որոշումը, կոմիտեի ղեկավարի հավաստիացմամբ, ուղղված է օդանավակայանի գործունեության վերականգնմանը։ Դա, կառավարության կարծիքով, կնպաստի ընդհանուր նշանակության ավիացիայի եւ ներքին ուղեւորափոխադրումների զարգացմանը։ Հիմք է հանդիսանում 2023թ. փետրվարի 14-ի ՀՀ ՊՆ նամակը՝ հասցեագրված տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաեւ փոքր ավիացիայի եւ օդանավակայանների զարգացման պլանները։

Օդանավակայանը գտնվում է Վրաստանի սահմանից 20 կիլոմետր հեռու։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ