News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկուհի Լորնա Բիչ-Մատուրան հայց է ներկայացրել Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ, որում նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ, որոնք, նրա խոսքով, տեղի են ունեցել 1993թ., տեղեկացրել է Newsweek ամսագիրը։

Ամսագրի տվյալներով՝ Ադամսը եւ  Բիչ-Մատուրան այն ժամանակ աշխատել են Նյու Յորքի քաղաքային ոստիկանությունում։ Կինը նշել է, որ ապագա քաղաքապետը փորձել է իրեն ինտիմ պարտադրել՝ կարիերային աճին նպաստելու դիմաց։ Իր հայցում Բիչ-Մատուրան պահանջում է վնասի փոխհատուցում 5 մլն դոլարի չափով։ Նա պնդում է, որ 2023թ. աշնանը իրեն հայտնի է դարձել, որ Նյու Յորքում ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս սեռական բռնության զոհերին ոստիկանություն դիմել ոտնձգությունից տարիներ հետո, դրա համար էլ նա իրեն պարտավորված է զգացել բացահայտել Ադամսի հակաօրինական գործողությունները։

«Քաղաքապետը հերքում է այս վրդովեցուցիչ մեղադրանքները եւ հայցում նկարագրված դեպքերը։ Մենք ակնկալում ենք, որ դատարանը նրան կարդարացնի»,- ասել է Նյու Յորքի յուրիսկոնսուլտ Սիլվիա Հինդս-Ռադիկսը։ Նրա կարծիքով՝ 1993թ. Ադամսը «ռասիզմի ամենահայտնի հրապարակային հակառակորդներից մեկն էր Նյու Յորքի ոստիկանությունում» եւ չէր կարող որեւէ ազդեցություն ունենալ քաղաքացիական ծառայողների ծառայողական առաջխաղացման հարցում, իսկ նման պնդումները «ծիծաղաշարժ» են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ