News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի խանութից շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 34-ամյա կնոջ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում ընտանեկան հարցերի շուրջ խանութում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա կնոջը, որը նշված խանութի մենեջերն է, սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր 33-ամյա ամուսինը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ