News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել. Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի 41-ամյա մի բնակիչ իր կողմից շահագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչության ծառայողները անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ համագործակցելով Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի բաժնի և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մարտի 1-ին, ժամը 18-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, 41-ամյա տղամարդը Նոր Հաճնում ձերբակալվեց և, «Տոյոտայով» հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժին։ Նա ներկայացվել է քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեքենայի զննության ժամանակ տղամարդը սրահից ներկայացրել է 107,74 գրամ հերոին և 108,83 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։

Կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ