News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Google-ը ֆրանսիական հակամենաշնորհային ծառայությունից 250 մլն եվրոյի չափով նոր տուգանք է ստացել 2022 թվականի հունիսին ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, գրում է Коммерсант-ը։

Խոսքը հարակից իրավունքների մասին օրենքը չպահպանելուն է վերաբերում։ Այդ որոշումն ընդունվել է Ֆրանսիայում 2019թ: Համաձայն օրենքի՝ ինտերնետ ընկերությունները պարտավոր են փոխհատուցում վճարել հրատարակիչներին և լրատվամիջոցներին՝ իրենց բովանդակության օգտագործման համար։

2020 թվականին ֆրանսիական կարգավորիչը Google-ի վրա առաջին անգամ սահմանափակումներ է մտցրել՝ որոշակի գործողությունների արգելքի տեսքով, քանի որ համարել է, որ ընկերությունը չի հետևում սահմանված կանոններին։ 2021 թվականին ամերիկյան կորպորացիան հակամենաշնորհային ծառայությունից ստացել է 500 միլիոն եվրո տուգանք։

Երկու տարի առաջ Ֆրանսիան դադարեցրեց բոլոր դատական գործընթացները Google-ի դեմ, քանի որ համարեց, որ ընկերության ստանձնած պարտավորությունները բավարար են գործերը դադարեցնելու համար: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի մրցակցային մարմինն այժմ որոշել է, որ Google-ը չի կատարել 2022 թվականի հունիսին ստանձնած յոթ պարտավորություններից չորսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ