![](img/news/81/38/36/default.jpg)
Telegram մեսենջերի աշխատանքում խափանումներ են նկատվել Crocus City Hall համերգասրահի վրա հարձակման ֆոնին:
Downradar ծառայության տվյալներով՝ խափանումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 21:30-ից հետո, երբ հարձակումն արդեն հայտնի էր։ Խնդիրներ են ունեցել հիմնականում մոսկվացի օգտատերերը։
Խափանումներ են նկատվել նաև այլ երկրներում՝ մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Իսպանիայում, Լեհաստանում, Թուրքիայում, ինչպես նաև Հայաստանում և այլուր՝ Ըստ Downdetector պորտալի վիճակագրության։ Օգտատերերը հիմնականում դժգոհում են հավելվածի հետ կապված խնդիրներից և սերվերին միանալու անհնարինությունից։
Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են Կրոկուս Սիթի Հոլում կրակոցների մասին: Այստեղ անցկացվելու էր «Պիկնիկ» խմբի համերգը։ Ըստ РИА Новости-ի, կամուֆլյաժով առնվազն երեք մարդ կրակ է բացել համերգասրահում։ Շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է 40 զոհի և 100 վիրավորի մասին։