Աշխարհի երկրները պետք է միավորվեն և գործեն համատեղ, որպեսզի ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը երբեք չկարողանա վերածնվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ պատասխանելով մերձմոսկովյան «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հնարավոր կազմակերպիչների մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին։
«Մենք վճռականորեն դատապարտում և կտրականապես անընդունելի ենք համարում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, և այս առումով բոլոր երկրներին կոչ ենք անում համագործակցել միմյանց հետ, որպեսզի ԻՊ-ն այլևս չկարողանա հարվածել աշխարհի որևէ կետում»,- ընդգծել է Գուտերեշը։