News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկու ահաբեկիչներ, որոնք մասնակցել են «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությանը, հավանաբար, հրահանգներ են ստացել, երբ մեկնել էին Թուրքիա, «Իզվեստիային» ասել է տեղեկացված աղբյուրը։ Ահաբեկչության մնացած մասնակիցներին գտել եւ հավաքագրել են արդեն Ռուսաստանի տարածքում, ավելացրել է նա։

Ահաբեկչությանը մասնակցելու համար ընտրվել են մարդիկ, որոնք ավելի վաղ արմատական իսլամի հանդեպ հակում ունենալու մեջ նշմարված չեն եղել, որպեսզի ռուսական հատուկ ծառայությունների համար ավելի դժվար լիներ կանխել գրոհը նախապատրաստման փուլում, ասել է «Իզվեստիայի» եւս մեկ զրուցակից, որը հակաահաբեկչական անվտանգության ոլորտի մասնագետ է։

«Նախնական տվյալները, որոնք ունի քննությունը, ցույց են տալիս, որ «Կրոկուսի» ահաբեկչության կատարողները ծանոթացել են մոտ 3-4 շաբաթ առաջ եւ մինչ այդ սոցցանցերում որեւէ վկայություն չեն թողել արմատական իսլամիստական խմբավորումների հետ իրենց կապերի մասին։ Հավանաբար, մենք գործ ունենք կատարողների պատահական ընտրության հետ, որոնք փողի կարիք են ունեցել»,- «Իզվեստիայի» հետ զրույցում ընդգծել է հակաահաբեկչական անվտանգության ոլորտի մասնագետը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանցագործներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Ռուսաստան է եկել Թուրքիայից մարտի 4-ին։ Այս մասին նա տեղեկացրել է հարցաքննության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
Նախարարների հայտարարության մեջ նշվում է, որ G7-ի երկրները կտրականապես մերժում են ուկրաինական կողմին ահաբեկչության մեջ մեղադրելու՝ ՌԴ իշխանությունների անհիմն փորձերը...
ԱՊՀ երկրների արտգործնախարարները մեկ րոպե լռությամբ հարգել են «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը
Բացի ռուսներից, այս սարսափելի հանցագործության զոհերի և զոհերի թվում կան Համագործակցության բազմաթիվ երկրների քաղաքացիներ...
«Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողները նշել են համակարգողի անունը
Հայտնի է ահաբեկչության համակարգողի անունը...
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Crocus»-ում հրդեհային անվտանգության խախտումների առնչությամբ
Իրավապահ մարմինները պարզաբանել են, որ գործը կապված է «Crocus City Hall»-ում հրդեհային անվտանգության պահանջների հնարավոր խախտումների հետ․․․
Ռուսաստանում ձերբակալել են «Կրոկուսի» ահաբեկչության գործով 11-րդ ֆիգուրանտին
Ձերբակալվել է 11-րդ ֆիգուրանտը...
ԱԴԾ-ն «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով երեք նոր կասկածյալի է ձերբակալել 
Հետախուզական ծառայությունը հայտնել է, որ նրանցից երկուսը գումար են տեղափոխել հարձակման ժամանակ օգտագործված հրազեն...
Ամենաշատ