News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինական պետական հաստատությունները պետք է մինչեւ 2027թ. լիովին հրաժարվեն անհատական համակարգիչների, սերվերների եւ այլ սարքավորումների օգտագործումից, որոնք Intel եւ AMD ամերիկյան ընկերությունների չիպեր ունեն, գրել է Financial Times-ը (FT)՝ հղում կատարելով նոր կանոններին, որոնք պատրաստել է Չինաստանի արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Փաստաթղթում կան նաեւ հրահանգներ ОС Windows-ից եւ այլ օտարերկրյա անհատական համակարգիչներից հրաժարվելու մասին՝ հօգուտ տեղական այլընտրանքների։

Ինչպես նշել է FT-ն, նոր կանոնները բացատրվում են պետական հաստատությունների կողմից ավելի «անվտանգ եւ հուսալի» տեխնիկայի օգտագործման անհրաժեշտությամբ։ Հավանության արժանացած 18 պրոցեսորների մեջ հիշատակված են չինական Huawei-ի եւ Phytium-ի չիպերով պրոցեսորները։

Թերթի աղբյուրներից մեկի կարծիքով՝ այդ չափորոշիչները «առաջին համազգային, հստակ արտահայտված» հրահանգներն են «IT-հավելվածների նորարարությունների» առաջմղման հարցում։ FT-ի մեկ այլ աղբյուր նշել է, որ չինական պետական ընկերությունները ստացել են հրահանգներ՝ ավարտել անցումը տեղական սարքավորումներին մինչեւ 2027թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ