News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 25-ին, ժամը 15:07-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշավան գյուղի մոտակայքում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Դ. Շ.), «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1977 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդներ Ա. Մ.-ն և Գ. Հ.-ն, տուժածներ Գ. Մ.-ն (ծնված 2009 թ․), Ս. Ք.-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Մ.-ի, Գ․ Մ.-ի և Ս․ Ք.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար․ վերջիններս ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Գ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Ճանապարհներին նոր տեսախցիկների տեղադրման ծրագիրը պատրաստ է. ՆԳ նախարար

Հայաստանում վարորդները չգիտեն, թե ինչ է վարորդական կարգապահությունը, ուստի նոր տեսախցիկների տեղադրման ծրագիր է պատրաստվել։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 25-ին՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ նշել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ այն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից։

«Ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում բոլոր մայրուղիներում կտեղադրվեն նոր, ժամանակակից տեսախցիկներ։ Կներդրվի նոր համակարգ»,- ասաց Ղազարյանը

Հասկանալի է, որ արագության հսկողությունը կիրականացվի ոչ թե կոնկրետ մեկ վայրում, այլ ճանապարհի որոշակի հատվածում։ Այսպիսով, ինչպես պարզաբանեց նախարարը, մարդիկ ստիպված կլինեն պահպանել թույլատրելի արագությունը, այլ ոչ թե ուղղակի դանդաղեցնել արագությունը տեսախցիկի առաջ։

Նա նաև նշեց, որ գերատեսչությունը ցանկություն ունի թարմացնել Երևանի տարբեր խաչմերուկներում գտնվող տեսախցիկները։ Դրանք, մասնավորապես, նախատեսվում է օգտագործել անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։

Տպել
Ամենաշատ