News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գաղտնիք չէ՝ ՔԿՀ-ների և՛ ներսում, և՛ դրսում հսկայական միջոցներ են պտտվում: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա դիմելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նշեց, որ ցանկանում է՝ ՔԿՀ-ներում բարեփոխումները հաջողեն, բայց նախարարը դրա համար պետք է ունենա լավ թիմ։

«Ես ուզում եմ դուք հաջողեք, դրա համար պետք է ներդաշնակված աշխատեք բոլոր կառույցների հետ, որովհետև դուք էլ եք անփորձ այդ  համակարգի նկատմամբ: Ես ավելի փորձառու եմ, քան դուք, որովհետև ժամանակին ղեկավարել եմ ամբողջական այդ կառույցը։ Դուք հիմա բարեփոխումներ պետք է անեք, բայց անելու համար պետք է ունենաք որակյալ թիմ, իսկ թիմի ընտրության հարցում կարող եք ունենալ նաև մեր աջակցությունը, և բոլորի աջակցությունը պետք է ունենաք, նույնիսկ մեկուսարանում նստածների, որովհետև ամենամեծ ինֆորմացիան իրենցից պետք է ստանանք, թե ով ոնց է իրեն դրսեւորում, իրենց կյանքը ոնց է դասավորված, եւ այդ կյանքի վրա ՔԿՀ ծառայողներն ինչ ազդեցություն ունեն: Այդ ազդեցությունը նաեւ նյութական բնույթ ունի: Գաղտնիք չէ, որ ՔԿՀ-ների և՛ ներսում, և՛ դրսում հսկայական միջոցներ են: Այդ միջոցները պետք է նայել ոնց են պտտվում՝ թմրանյութերի, հեռախոսների, մյուսի, մյուսի միջոցով»,-ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը նաեւ հավելեց. «Մենք պետք է հստակ իմանանք՝ ում ենք վստահում եւ ինչի համար: Եթե այդպիսի թիմ կա, Աստված տա հաջողեն»:

Նախարար Գրիգոր Մինասյանը պնդեց, որ իր նշանակումներին պետք է վստահել։

«Այստեղ  շատ կարեւոր է, որ եթե ինչ-որ գործում դնում ես քո թիրախը, քո նպատակը, հնարավորություն տաս ՔԿ ծառայությանն իր թիմը ձեւավորել: Եթե նույնիսկ ունենք նախասիրություններ, կամ մարդիկ, ովքեր ուզում են այս կամ այն տեղում հայտնվել և մերժումներ կստանանք՝ ես էլ, Դուք էլ դա անձնական չհամարենք, այլ համարենք, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների համար է»,-ասաց նա։

Քոչարյանն արձագանեք՝ այս դրվագն իրեն հուշեց, որ նախարարին սխալ բաներ են հուշել։

Տպել
Ամենաշատ