ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտնել է, որ Ուկրաինան է կանգնած «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության հետեւում։
«Իհարկե՝ Ուկրաինան»,- պատասխանել է Պատրուշեւը լրագրողների այն հարցին, թե արդյոք Ուկրաինան է կանգնած ահաբեկչության հետեւում, թե ՌԴ-ում արգելված ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կրոկուս սիթի հոլ» համերգասրահի ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին, զոհերի թիվը հասել է 139-ի, նույնականացվել է 95-ը։