Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ավարտվել է օրեր առաջ մեկնարկած ստորագրահավաքը՝ 6290 ստորագրություն է հավաքվել: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի նախագահ Նարեկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ստորագրահավաքի արդյունքներն այսօր ներկայացրել են ԿԳՄՍ նախարարություն:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհուրդը ստորագրահավաք էր կազմակերպել՝ պահանջելով նախարարությունից չտեղափոխել Կոնսերվատորիան և չմիացնել այլ բուհերի հետ։ Ստորագրահավաքին մասնակցել են ոչ միայն Կոնսերվատորիայի ուսանողները, այլև շրջանավարտներն ու երաժշտական հանրության հայտնի ներկայացուցիչները: