NASDAQ բորսայում աճուրդի վերջում Դոնալդ Թրամփի Trump Media & Technology ընկերության, որին պատկանում է Truth Social սոցցանցը, կապիտալացումը հասել էր 9 մլրդ դոլարի։ Այս մասին տեղեկացրել է DW-ն։
«Սա պետք է դիտարկել որպես ավելի շուտ Թրամփի կողմնակիցների խանդավառության, քան թե բիզնեսի հեռանկարների ցուցանիշ»,- Reuters գործակալությունը մեջբերել է Great Hill Capital-ի վերլուծաբան Թոմաս Հեյսին։
Վաշինգտոնում Կապիտոլիումի դեմ գրոհից հետո Թրամփին հանել էին խոշոր սոցցանցերից, եւ նա հայտարարել էր, որ սեփական պլատֆորմ է ստեղծում՝ ի հակակշիռ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների «բռնապետության»։ Թրամփը Truth Social-ը գովազդում էր որպես Facebook-ի, Twitter-ի եւ YouTube-ի այլընտրանք։