News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով սահմանվում  են թեմատիկ հարկային ստուգումների ռիսկը, ռիսկի համակարգի նկարագրությունը, հարկ վճարողների խմբավորումը, ռիսկային չափանիշների ընդհանուր նկարագիրը, այդ չափանիշների գնահատումը և գնահատման պարբերականությունը:

Նշենք, որ գործող կարգավորումներով նախատեսվում է  ՀՀ հարկային օրենսգրքի 332-րդ հոդվածում լրացնել 5-րդ մաս, որի համաձայն հարկային մարմինը թեմատիկ հարկային ստուգումն իրականացնում է ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ: Ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ հարկային մարմինը՝ դրանց հաշվարկման և գնահատման կարգը, որում պարունակվող տեղեկատվությունը, այդ թվում՝ ռիսկերի պրոֆիլներում ու ցուցիչներում պարունակվող տեղեկատվությունը, գաղտնի է և ենթակա չէ հրապարակման:

Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է նախագիծը, որով հաստատվում է հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ