News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Տ.Մ.-ի դատավարական պաշտպանությունը, ում նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Փաստաբանական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ 2024թ. նախաքննական մարմնի կողմից դատարան էր ներկայացվել Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը դատարանի 27.03.2024թ. որոշմամբ ամբողջությամբ մերժվել է (ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Տ.Դավթյան), Տ.Մ.-ն շուտով կլինի ազատության մեջ: Միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանների կողմից դատարանին ներկայացվել են այնպիսի փաստեր, որոնք ամբողջությամբ բացահայտել են Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու անհրաժեշտության և հիմքերի բացակայությունը:

Նշված գործով մեղադրանքի անհիմն լինելու մասին պաշտպաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը արդեն առիթ ունեցել են խոսելու, բայց Տ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո փաստաբանների կողմից նախաքննությանը գրեթե զուգահեռ «փաստաբանական հետաքննություն» էր իրականացվել, որի շրջանակում ի հայտ են եկել այնպիսի տեղեկություններ, որոնք ամբողջությամբ ապացուցում են Տ.Մ.-ի անմեղությունը: Այդ ապացույցների մի մասը ներկայացվել, իսկ մնացյալը առաջիկայում կներկայացվի նախաքննական մարմնին: Հուսով ենք իրավապահ մարմինները կգտնեն իրենց մեջ խիզախություն, կհռչակեն Տ.Մ-ի անմեղությունը և կվերացնեն նրա իրավունքների սահմանափակումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ