News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է ստացվելու իշխանության կողմից միակողմանի հողեր հանձնելու հետեւանքով. Ոսկեպար գյուղից մի փոքր ձախ Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն է, որն անցնելու է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ: Այս մասին իր տարածած տեսանյութում  նշել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանըը, ով այս օրերին գտնվում է Տավուշի մարզում:

«Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը եւս մնում է ադրբեջանցիներին: Պատկերացնենք, թե ինչ է ստացվում բացի հայաթափումից, եթե այդ ամեն ինչը տեղի ունենա: Սա ոչ միայն Ոսկեպարի, այլ ամբողջ պետականության խնդիրն է: Եթե դա տեղի ունենան, այստեղից կսկսվի պետականության ավարտը»,-ասաց նա:

Սուրեն Պետրոսյանը կեղծ որակեց տեղեկությունները, թե Ոսկեպարը փակ է, ոստիկանները թույլ չեն տալիս մարդկանց Ոսկեպար գալ. «Որեւէ նման բան չկա, գյուղացիներն ապրում են իրենց բնականոն կյանքով: Մենք ունենք բոլոր հնարավոր շանսերը այս գործընթացը կանգնեցնելու համար»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ