News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների դեմ անզիջում պայքարը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության  ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության ղեկավար անձինք, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքների պահանջները՝ բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշում օտարվող բնակարանների արժեքները՝ այդ կերպ պայմաններ ստեղծելով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում  հարկման օբյեկտները թաքցնելու  համար։

Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ընկերության տնօրեն Լ․Բ․-ն, իրենց ընկերության կառուցած շենքից 95.9 քմ մակերեսով,  81 միլիոն դրամ   իրական վաճառքի գնով բնակարանը վաճառելու նպատակով, բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 80 հազար ԱՄՆ դոլար: Նշված գումարը ստանալուց հետո, ՊԵԿ աշխատակիցների կողմից  տնօրեն Լ․Բ․-ն և գործարքի կատարմանը ներգրաված Մ․Ա․-ն՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած  հիմնավոր կասկածի առկայության հիմքով,  ձերբակալվել և բերվել են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։

Առերևույթ հանցանքի վերաբերյալ ՊԵԿ ՀՕՀ վարչությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ