News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա մանրամասնել է՝  «Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով դիմում էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ արժանապատվության նսեմացման կադրերով և բռնությամբ ուղեկցված ձերբակալության գործընթացին:

«Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն իմ դիմումը հասցեագրել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելո լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների վարչության պետ Յու. Իվանյանին: Դատախազությունը քննչական կոմիտեի քննարկմանն է ուղարկել իմ գրությունը՝ «Քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար»:

ՀՀ Դատախազությունից քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով:

Հետևողական կլինեմ՝ մինչ գործի ավարտը, քանի որ պոդքաստի ընթացքում հնչեցրած ամենաանթույլատրելի բառն անգամ չի կարելի խուլիգանության հետ շփոթել և կալանավորել հաղորդավարներին՝ իբրև խուլիգանների: Ավելին՝ կալանավորել այդքան բիրտ ուժի կիրառմամբ»,-նշել է ԱԺ պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ