News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներն իրականացրել է օդով հումանիտար օգնության հերթական խմբաքանակի առաքումը Գազայի հատվածի հյուսիսային մաս։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Կենտրոնական հրամանատարությունը իրականացրել է հումանիտար օգնության առաքում Գազայի հյուսիսային մաս մարտի 31-ին, շարունակվող հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցելու համար»,- նշվել է հայտարարությունում, որը հրապարակվել է կիրակի հրամանատարության X-ի էջում։ Ամերիկյան ինքնաթիռները նետել են ավելի քան 50 հազար բաժին պատրաստի սնունդ։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում խիստ սրվել է 2023թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ ավելի քան 240 մարդու պատանդառմամբ։ Արմատականները գրոհն անվանել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանությունների գործողությունների պատասխանը։ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածներ հասցնել Գազայի հատվածին եւ Լիբանանի ու Սիրիայի որոշ շրջաններին, ինչից հետո ցամաքային գործողություն է սկսել անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի Իսրայելին 18 մլրդ դոլարի F-15 եւ այլ զենք վաճառելու պլանների մասին. WP
Միացյալ Նահանգների վարչակազմը առաջիկայում կհայտարարի Իսրայելին 18 մլրդ դոլարի սպառազինությունների խոշոր վաճառքի մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ