News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

«Ապրիլի 1-ի երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա։

Հարձակման արդյունքում շենքն ամբողջությամբ ավերվել է։ Ըստ տեղեկության՝ կան զոհեր և վիրավորներ, նրանց թվում՝ դիվանագետներ։ Խստորեն դատապարտում ենք այս հարձակումը Սիրիայում Իրանի հյուպատոսական գրասենյակի վրա»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ կտրականապես անընդունելի է համարում ցանկացած հարձակում դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա, որոնց անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով։

Ռուս դիվանագետները հատուկ ուշադրություն են հրավիրել փաստի վրա, որ հարձակումն իրականացվել է Սիրիայի մայրաքաղաքի խիտ բնակեցված թաղամասի տարածքում, ինչը խաղաղ բնակչության շրջանում զանգվածային զոհերի մեծ վտանգ է ստեղծել։

«Ելնում ենք նրանից, որ Իսրայելի կողմից նման ագրեսիվ գործողությունները բացարձակապես անթույլատրելի են և պետք է դադարեցվեն։

Անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները հստակորեն արտահայտեն իրենց դիրքորոշումը և համապատասխան իրավական գնահատական տան այդ գործողություններին։

Իսրայելի ղեկավարությանը հորդորում ենք հրաժարվել Սիրիայում և հարևան այլ երկրներում սադրիչ ռազմական գործողությունների պրակտիկայից, ինչը հղի է չափազանց վտանգավոր հետևանքներով ամբողջ տարածաշրջանում»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ չի ձգտում ընդլայնել հակամարտությունը Իսրայելի հետ
Նա նշել է, որ շարժման որոշումը չի առնչվում պատերազմի ընդլայնմանը, մինչդեռ նա նշել է, որ «Հըզբոլլահ»-ը կկռվի, եթե իրեն պատերազմ պարտադրվի...
Իսրայելը չի ​​արձագանքել «Հըզբոլլահ»-ի հետ լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ Փարիզի առաջարկներին. Ֆրանսիայի ԱԳՆ
Գրավոր առաջարկն, ըստ նրա՝ առնչվում է նաև երկարաժամկետ սահմանային խնդիրներին և այդ հարցը քննարկվել է գործընկերների, ներառյալ՝ Միացյալ Նահանգների հետ...
Որքան կարժենա Գազայի պատերազմն Իսրայելի վրա. Իսրայելի Կենտրոնական բանկի հաշվարկը
Ռազմական ծախսերի վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրի պաշտպանության կարիքները հոգալու համար կպահանջվի ռազմական ծախսերի գրեթե կեսը՝ 118 միլիարդ շեքել, իսկ մինչև 2025 թվականը քաղաքացիական ծախսերի համար, ներառյալ քաղաքացիական բնակչության տարհանման և բնակարանային ապահովման ծախսերը տարհանվածների համար, ինչպես նաև այլ ծախսերը կազմեն 38 միլիարդ շեքել...
Սլովենիայի կառավարությունը հավանություն է տվել Պաղեստինի պետությունը ճանաչելու առաջարկին
Առաջարկն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի հաստատումը...
Իսրայելական բանակը հայտնել է, որ թեւավոր հրթիռ է խփել, որն արձակվել է Իրաքի տարածքից
Հրթիռն արձակվել է Իրաքի տարածքից...
Նեթանյահուն քննադատել է  ԱՄՆ-ին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոնցեր մտցնելուց հրաժարվելու համար
ԱՄՆ-ը հրաժարվել է պատժամիջոցներ մտցնել ՄՔԴ-ի դեմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ