News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը օրերս փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքներին։

«Նախագծի հեղինակները ներկայացրել են ՏՏ ոլորտի՝ համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածք ունենալու անհրաժեշտությունը, տեխնոպարկի առանձնահատկությունները և ցուցադրել միջազգային ստանդարտներով կառուցվող շինարարության ընթացքը:

Տեխնոպարկն իր հարկի տակ համախմբելու է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց համար հարմարավետ աշխատանքային միջավայր. մոտիվացնող և ոգեշնչող աշխատանքային միջավայրի ստեղծումը կարող է լավ մասնագետներ ներգրավելու և պահպանելու կարևորագույն գրավականներից լինել:

Տեխնոպարկը բաղկացած է լինելու 22 հարկից, ունենալու է 3000 օֆիսային աշխատատեղ և 40,000 քմ գրասենյակային տարածք, ընդհանուր օգտագործման գոտիներ, գիտահետազոտական կենտրոն, ցուցասրահ, առևտրային գոտիներ, միջոցառումների սրահ, կոնֆերանս դահլիճներ, հյուրանոց, 1000-ից ավելի ավտոկայանատեղի (որոնցից 30 %-ը նախատեսված է լինելու էլեկտրական մեքենաների համար) և այլն: Տեխնոպարկը շահագործման կհանձնվի 2026 թվականին»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ