News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ոչ մի քաղաքական ուժի հետ կապ ու կախվածություն չունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Արդեն որերորդ անգամ է, ինչ տարբեր լրատվամիջոցներ ու բլոգերներ հրապարակումներ են անում և ինձ ու Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությանը խիստ անհիմն կերպով «կապում» են ՀՀ իշխանությունների հետ: Հատկանշական է, որ իշխանական քարոզչամեքենան էլ մեզ «կապում» է ընդդիմության հետ:

Այնինչ, իրականում ոչ մի քաղաքական ուժի հետ կապ ու կախվածություն չունենք. նրանք փաստորեն ի վիճակի չեն հասկանալ, որ մենք կարող ենք պարզ ու ազնիվ մղումներ ունենալ՝ օգնելու մեր ժողովրդին: Ամեն մեկն իր արշինով է չափում դիմացինին...

Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ նախընտրում են հրապարակել կոնկրետ անձանց նեղ անձնական շահերն ու մտամոլորությունները սպասարկող չհիմնավորված կարծիքները՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու: Երկար ժամանակ է, ինչ տարբեր շրջանակներ անընդհատ իմ դեմ կեղծ տեղեկություններ են տարածում՝ հարվածի տակ դնելով իմ բարի համբավը և, դրանով, իմ հանրային գործունեության արդյունավետությունը: Թո՛ղ որևէ մեկը ներկայացնի որևէ ողջամիտ ապացույց, թե ինչպես եմ ես ՀՀ իշխանությունների ազդեցության տակ կամ ինչպես եմ սպասարկում նրանց օրակարգը, և ես ներողություն կխնդրեմ ու կդադարեցնեմ իմ հանրային գործունեությունը: Նույնը մնացած զրպարտություններին է վերաբերում՝ ինչ-որ արտաքին ուժերի, կոռուպցիայի և այլ հորինվածքների մասին:

Ազնիվ ու օբյեկտիվ մարդը, մեղադրանքներ հնչեցնելուց առաջ, պետք է պարզապես ստուգի փաստերը և դիմացինի գործունեության մանրամասները՝ հետո իրեն իրավունք վերապահի որևէ բացասական կարծիք հնչեցնել ու հրապարակել:

Իշխանությունների ազդեցության տակ գտնվող անձը կամ խումբը արդյո՞ք նման կոշտ քննադատություններով հանդես կգան, արդյո՞ք Արցախի պետական մարմինների հետ կքննարկեն իրենց մոտեցումները և հրապարակային պահանջների մեջ կներառեն Արցախի պետական մարմինների հետ հաշվի նստելու դրույթը, արդյո՞ք մեր դեմ իշխանությունները ճնշումներ ու հետապնդումներ կսկսեին, արդյո՞ք մեզ ցուցադրաբար կանտեսեին և հանրային քննարկումները կանեին առանց մեզ ու ԱՀ պետական մարմինների, և այլն, և այլն:

Պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներից ու անձանցից իմ մասին տեղեկություններ ու կարծիքներ հրապարակելուց առաջ ինձնից ևս կարծիք վերցնել և զերծ մնալ անապացույց պնդումներից: Եթե այս կեղտոտ արշավը շարունակվի, ես ստիպված եմ լինելու դիմել իրավական գործիքակազմերի կիրառման և հասնել զրպարտիչների իրավական պատասխանատվության, որքան էլ հրապարակումներ կատարողները փորձում են օգտվել իրավական բացերից:

Հ.Գ. Ի՞նչ ունեք ինձ հետ կիսելու, եթե ոչ մեկի հաշվին չեմ իմ հանրային գործունեությունը ծավալում և առանց որևէ անձնական շահի ու վարձատրության անխոնջ կերպով փորձում եմ իմ ծառայությունը բերել Հայրենիքին ու ժողովրդին: Թե՞ Ձեզ համար խորթ է, որ մարդը ազնիվ մղումներով փորձում է ծառայել այլոց ու իր արժեքներին՝ առանց որևէ տողատակի ու հետին մտքի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը
3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները…
Արդարացի հարցեր են առաջանում ռուս խաղաղապահներին. Արցախի խորհրդարանի նախկին նախագահ
Արցախի 2023թ. աշնան իրադարձություններն աննախադեպ ողբերգություն են...
Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանական ցուցմունք տվել, ըստ որի՝ Արցախի հանձնումն ինքն է հրահրել. պատգամավոր
Խորհրդարանականի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ խաբել է ժողովրդին...
Այո՛, մարդը Արցախում հյուրանոց է կորցրել, բայց հիմա բյուջեով հյուրանոց կառուցենք ու տանք իրե՞ն. անհնար է. Պապոյան
ՀՀ կառավարությունը հսկայածավալ՝ տասնյակ միլիարդավոր դրամների աջակցության ծրագրեր է իրականացրել արցախահայերի համար…
ԼՂ-ից բռնի տեղահանված որ ընտանիքները կընդգրկվեն բնակապահովման ծրագրի առաջին փուլում. ծրագրի իրականացման կարգը
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում...
Արցախցիները իրենց ավտոմեքենաների պետական գրանցման ժամանակ կարող են չներկայացնել գույքահարկի վճարման տեղեկանք
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ