News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Օրերս «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ԲՏԱ պաշտոնատար այլ անձինք։

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությանը «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության մուտքի մոտ դիմավորել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանը և Ռոման Բադալյանը, «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը և այլք։ Նրանց ուղեկցությամբ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, ինչպես նաև «Ucraft»-ի, «Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել ընթացիկ և զարգացման ծրագրերին։

Նախարարին ներկայացվել են «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գործունեության ուղղությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ավելի քան 15 երկրում։ Նշվել է, որ առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ»  ՓԲԸ-ն մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման, ֆինանսական ծառայությունների մատուցման, Web3 նախագծերի խթանման, արհեստական բանականության և մետատիրույթի գործիքակազմի մշակման և բազմաթիվ այլ ուղղություններով։ Անդրադարձ է եղել Fastex էկոհամակարգին և այդ շրջանակում իրականացվող թվային փոխակերպման գործընթացին։

Հաջորդիվ կայացած քննարկմանը կողմերը մտքեր են փոխանակել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնավագառում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է պետություն-մասնավոր ակտիվ գործընկերությունը։

IMG_6966.JPG (67 KB)

HTI Delegation.JPG (76 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ