News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպումից առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Առաջիկա չորս տարում 270 միլիոն եվրո կտրամադրենք դրամաշնորհների տեսքով։ Անցած հոկտեմբերին խոստում էինք տվել, այն է ուս ուսի կանգել Հայաստանի հետ, միևնույն ժամանակ խոստացել էինք մեր համագործակցության համար տեսլական մշակել։ Այսօր հենց դա ենք քննարկելու: Մենք աջակցելու ենք, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն: Մենք աջակցելու ենք փոքր բիզնեսին, փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի նրանց օգնենք զարգանալ, մտնել նոր շուկաներ: Մենք ներդրումներ ենք կատարելու ենթակառուցվածքների նախագծերում», - ասել է նա:

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։

Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց աջակցության նոր փաթեթի՝  Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։ «Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, եւ մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր եւ արագացնենք իրականացումը», - ասաց Ֆոն դեր Լայենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ-ում
Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով...
Արայիկ Հարությունյանի և Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ քայլերը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ…
Եվրամիության նկատմամբ Թուրքիայի անկեղծ մոտեցումը փոխադարձ չէ. Էրդողան
Եվրամիության որոշ երկրներ ընդունակ չեն տեսնելու Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և ԵՄ զարգացման գործում Անկարայի ներդրումը...
Օրբանը վրդովվել է փախստականների պատճառով ԵՄ 200 մլն եվրո տուգանքից
Օրբանն անընդունելի է անվանել Եվրամիության դատարանի որոշումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ