News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանում այս տարի ձմեռը վերջին 57 տարվա ընթացքում ամենատաքն է եղել։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նա պարզաբանեց, որ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4 աստիճանով։

«Սեպտեմբերին, դեկտեմբերին, հունվարին, մարտին տեղումների քանակը կազմել է նորմայի 100-150 տոկոսը, իսկ մարտին՝ տեղ-տեղ նորմայի 200-250 տոկոսը։ Հոկտեմբեր, նոյեմբեր, փետրվար ամիսներին ամսական տեղումները կազմել են նորմայի 40%-70%-ը»,- նշեց Ազիզյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ