News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռումինիայում սկսվել են ՆԱՏՕ Sea Shield 24 ռազմածովային զորավարժությունները, մասնակցում են դաշինքի անդամ 12 երկրներ եւ նրանց գործընկերները՝ Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Մոլդովան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Ֆրանսիան։ Գործի են դրված 2,2 հազար զինվորական, 135 միավոր մարտական տեխնիկա՝ 27 ծովային եւ գետային նավեր, 17 ինքնաթիռներ եւ 91 մեքենա։ Զորավարժությունները կավարտվեն ապրիլի 21-ին։

«Մենք գործողություններ կիրականացնենք սուզանավերի դեմ, ջրային մակերեսին, ինչպես նաեւ Սեւ ծովում օդուժի դեմ եւ պատասխանատվության գետային գոտում»,- ռադիոյի հարցազրույցում ասել է ՌԾՈւ շտաբի պետ, փոխծովակալ Միխայ Պանաիտը։

«Sea Shield 24-ը ամենահամալիր զորավարժություններն են այս տարի, դրանք կնպաստեն Ռումինիայի նախաձեռնության իրականացմանն ու շահերի առաջմղմանը նաեւ միջազգային առումով, ինչպես նաեւ կբարձրացնեն փոխգործակցության մակարդակը մասնակից երկրների ուժերի միջեւ»,- ընդգծել է ՊՆ մամուլի ծառայությունը։

Sea Shield բազմազգ զորավարժություններն առաջին անգամ իրականացվել են 2015թ., վարժանքների սցենարը անընդհատ թարմացվում է, որպեսզի արագ եւ արդյունավետ համապատասխանի բոլոր սպառնալիքներին տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ոլորտում, նշվել է հաղորդագրությունում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին...
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Մասնակիցները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին կարծիքներ կփոխանակեն...
Կիևը և ՆԱՏՕ-ն փոխգործակցության ամենաբարձր մակարդակին են հասել. Զելենսկի
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, քանի որ այլևս հնարավոր չէ պատկերացնել Եվրոպայի և եվրատլանտյան հանրության անվտանգությունն առանց Ուկրաինայի արդյունավետ մասնակցության...
Թուրքիան պաշտպանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը
Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռևս աջակցություն է հայտնել Ռյուտեին...
Ամենաշատ