News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Կառավարությունը շուտով կներկայացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագիրը, այս մասին ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Ծրագրով նախատեսվում է 3-ից մինչև 5 միլիոն դրամական աջակցություն՝ տուն գնելու կամ կառուցելու նպատակով։

«Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում կհաստատեն երկարատև բնակություն։  Որպես չափորոշիչ` կսահմանվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու հանգամանքը։ Մեկ մարդու հաշվով 3 միլիոն դրամ կլինի աջակցության նվազագույն չափը, իսկ եթե շահառու ընտանիքը որոշի բնակարան գնել կամ կառուցել կառավարության կողմից որոշված բնակավայրերում՝ մեկ մարդու հաշվով աջակցությունը կավելանա մինչև 4-5 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը։

Ցանկում ընդգրկվելու են մարզային այն բնակավայրերը, որտեղ կառավարությունն իրականացնում է սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումներ:

«Այսպիսի բնակավայրերում շահառուները կարող են ֆինանսական աջակցության մի մասն օգտագործել նաև տնամերձ հողամասի գնման, տունը նորոգելու և կահավորելու, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու համար։ Այն ընտանիքները, որոնք նշված բնակարաններում կբնակվեն 10 տարի, կստանան դրանց նկատմամբ սեփականության իրավունք»,- մանրամասնեց փոխվարչապետը։

Խաչատրյանի խոսքով՝ սոցիալական բնակարաններ կտրամադրվեն այն անձանց, ովքեր օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենա օգտվելու բնակարաններ գնելու կամ կառուցելու ծրագրային աջակցությունից։ Ծրագիրը կիրականացվի փուլերով։

Շահառու ընտանիքներին աջակցությունը հասանելի կդառնա որոշակի հաջորդականությամբ։

«Առաջին տարվա համար աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնց կազմում կան երեք և ավելի անչափահաս երեխաներ։  Առաջնահերթություն կունենան նաև այն ընտանիքները, որտեղ կա մեկ անչափահաս երեխա և միաժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ։ Երկրորդ փուլում աջակցությունը հասանելի կդառնա երկու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար, և այդպես շարունակ։

Հաշվի առնելով, որ բնակարանային կարիքների հասցեագրման երկարաժամկետ ծրագիրը պետք է իրականացվի փուլերով և մեր հայրենակիցների մի մասը ծրագրի աջակցությունից կօգտվեն երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարում` կշարունակենք վարձակալության ծախսերի աջակցություն ցուցաբերել նաև 2025 թվականից հետո, սակայն աջակցության չափորոշիչները կվերանայվեն՝ բարձրացնելով ծրագրի սոցիալական թիրախավորումը»,- հավելեց Տիգրան  Խաչատրյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը
3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները…
Արդարացի հարցեր են առաջանում ռուս խաղաղապահներին. Արցախի խորհրդարանի նախկին նախագահ
Արցախի 2023թ. աշնան իրադարձություններն աննախադեպ ողբերգություն են...
Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանական ցուցմունք տվել, ըստ որի՝ Արցախի հանձնումն ինքն է հրահրել. պատգամավոր
Խորհրդարանականի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ խաբել է ժողովրդին...
Այո՛, մարդը Արցախում հյուրանոց է կորցրել, բայց հիմա բյուջեով հյուրանոց կառուցենք ու տանք իրե՞ն. անհնար է. Պապոյան
ՀՀ կառավարությունը հսկայածավալ՝ տասնյակ միլիարդավոր դրամների աջակցության ծրագրեր է իրականացրել արցախահայերի համար…
ԼՂ-ից բռնի տեղահանված որ ընտանիքները կընդգրկվեն բնակապահովման ծրագրի առաջին փուլում. ծրագրի իրականացման կարգը
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում...
Արցախցիները իրենց ավտոմեքենաների պետական գրանցման ժամանակ կարող են չներկայացնել գույքահարկի վճարման տեղեկանք
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ