News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Պատկերացրեք, օրինակ, ադրբեջանցիները գրավեն  Տավուշը, Գեղարքունիքը, Սյունիքը, ասելու է գիտե՞ք՝ ի՞նչ կա, հայ ժողովուրդը պատմական Հայաստանից չհրաժարվեց, դրա համար կորցրեցինք: Այս մասին ասյօր՝ ապրիլի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ, ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե պատմական Հայաստանը սպառնալիք է իրական Հայաստանի համար:

«Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրը փորձելն է հերթական անգամ մոլորեցնել հասարակությանը: Մարդը ԱԺ է գնացել Կառավարության հաշվետվության հետ կապված և երկու օր անընդմեջ խոսում է մի բանի մասին, ինչի մասին կարող են խոսել գյուղի կլուբում նարդի խաղալու ժամանակ: Նա պետք է խոսի իր քայլերից, ծրագրերից, որպես երկրի կառավարիչ, նա պատասխանատու է երկրի անվտանգության, քաղաքացիների բարեկեցության  համար: Ի՞նչ կապ ունի պատմականն ու իրականը»,-հավելեց նա:

Արգիշտի Կիվիրյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը երբեք չի խոստովանի, որ խնդիրը իր անարդյունավետ կառավարումն է, ինչի պատճառով Արցախը իրականից դարձավ պատմական, հիմա էլ մնացած հողերն են նույն ճակատագրին արժանանալու:

«Իրականության մեջ նա ստացել է Հայաստանը, Արցախը և յոթ շրջանները: Իր քաղաքականության արդյունքում Արցախը չկա, շրջանները չկան, Հայաստանից էլ կտորներ են տարել ու պատրաստվում են այլ կտորներ տանել: Ես բոլորին խորհուրդ կտամ այս քննարկման մեջ չմտնել, որովհետև այս դիսկուսի մեջ մտնել նշանակում է Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր  լցնել»,-ասաց Արգիշտի Կիվիյանը և ընդգծեց, որ մշտական դիսկուսները մասնատում են հասարակությունը և հնարավորություն տալիս Նիկոլ Փաշինյանին գերիշխանություն սահմանել:

«Այս դիսկուսը վարում է մի մարդ, որը ժամանակին ամենաշատն է հայ հասարակությանը զբաղեցրել պատմական Հայաստանով: Սկսած «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունից: Դա իրական քաղաքական գործչի արտահայտություն չէր, երբ երկիրը կանգնած էր պատերազմի շեմին: Դա հենց իր ասած քաղաքականությունը պատմական Հայաստանի հետ շփոթելու փորձ էր: Երբ նոր էր եկել իշխանության, ամողջ օրը հայ ժողովրդին դասեր էր տալիս Պապ թագավորի կյանքից: Գնացել էր Իլհամ Ալիևի հետ բանավեճի և այնտեղ Տիգրան մեծի կյանքն էր նրան պատմում»,-ընդգծեց վերլուծաբանը՝ հարցադրելով՝ թե որ 30 տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարներից ո՞վ է ամենաշատը հասարակությանը որպես իրական քաղաքականություն մատուցել պատմական Հայաստանը:

Արգիշտի Կիվիրյանի խոսքով, ՀՀ-ը իրական քաղաքականությունից ելնելով, իրեն հռչակել է Սովետական սոցիալիստական Հայաստանի իրավահաջորդ, այլ ոչ թե Արտաշեսյանների, Արշակունիների կամ Բագրատունյաց թագավորության իրավահաջորդը, իսկ Ադրբեջանը իրեն հռչակել է Ադրբեջանի 1-ին հանրապետության իրավահաջորդը:

«Այդ  մի պետությունն է ունեցել Ադրբեջանը, եթե հազար կամ երկու հազար տարի առաջ պետություն ունենային, վստահաբար, իրենց կհռչակեին այդ պետության իրավահաջորդը: Մենք իրականով ենք առաջնորդվել և պարտվել ենք, այսինքն խնդիրը պատմականն ու իրականը չէ, այլ այն է, որ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի տղան է, իսկ հայերին հեքիաթներ պատմող Նիկոլ Փաշինյանը գյուղացի Վովայի տղան»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ