News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Մի կողմից ունենք հայտարարություններ, որ եթե շտապ չհանձնենք ինչ-ինչ տարածքներ, ապա շուտով կլինի պատերազմ, մյուս կողմից հայտնվում է մի պաշտոնյա եւ ասում՝ որեւէ բան չենք հանձնում, դեռ պետք է մտածենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:

«Դատելով նրանից, որ պետական ապարատը խոսում է բազմաթիվ շուրթերից եւ հակասական հայտարարություններ է անում, ինձ մոտ տպավորություն է, որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են անում: Կա մեկ ընդհանուր մոտեցում՝ հանձնել ամեն ինչ, ինչ հնարավոր է՝ հույս ունենալով, որ այդ կրավորական կեցվածքով հնարավոր է բավարարել Ադրբեջանի ախորժակը: Մեր դառը փորձը հակառակն է հուշում, որ ինչքան շատ են զիջումները, այնքան մեծ է Ադրբեջանի ախորժակը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Տավուշի տարածքներին եւ անկլավներին, Կարեն Միրզոյանն ասաց. «Երբ այսօր պետական պաշտոնյաները ներկայացնում են անկլավների խնդիրը և այնպիսի տպավորություն է, որ այդ անկլավները պատմական Ադրբեջանի անքակտելի մասն են: Իրականում այդ անկլավ կոչվածները Խորհրդային Միության ժամանակ ինչ-ինչ վարչարարական որոշումների արդյունք են: Այստեղ ինձ մոտ մի հարց է առաջանում. Եթե այդքան սրբորեն հետեւում են ԽՍՀՄ օրոք ընդունված բոլոր որոշումներին, այդ թվում նաեւ կոլխոզի նախագահի ու շրջկոմի քարտուղարի մակարդակով ընդունված որոշումներին, ապա ինչո՞ւ չեն պահանջում ԽՍՀՄ օրոք ամենաբարձր մակարդակով որոշված եւ հաստատված ԼՂԻՄ-ի վերականգնումը»:

Նա նաեւ նկատեց, որ Ալմա-Աթայի փաստաթղթի իմաստը, որին հղում են անում ՀՀ իշխանությունները  ոչ թե սահմանների ֆիքսումն է, այլ անկախ պետությունների գոյության փաստի արձանագրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ