News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

G7-ի առաջնորդները դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ իրենք կաշխատեն կանխել «տարածաշրջանային անվերահսկելի էսկալացիան» Մերձավոր Արևելքում:

G7-ի պետությունների ղեկավարների հանդիպումը հրավիրել էր Իտալիան, որն այս տարի նախագահում է դաշինքում։

«Իրանն իր գործողություններով էլ ավելի է ապակայունացնում իրավիճակը տարածաշրջանում և կարող է տարածաշրջանային անվերահսկելի էսկալացիա հրահրել։ Սրանից պետք է խուսափել»,- ասվում է G7-ի հայտարարության մեջ:

«Յոթնյակի» առաջնորդները Իրանին զսպվածության կոչ են արել։

«Այս ոգով մենք պահանջում ենք, որ Իրանը և նրա պրոքսիները դադարեցնեն իրենց գրոհները, և մենք պատրաստ ենք հետագա քայլեր ընդունել հիմա և ի պատասխան հետագա ապակայունացնող նախաձեռնությունների», - նշվում է հայտարարության մեջ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ