News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելին Իրանի հարվածից հետո, երկուշաբթի օրը միջազգային ավիաընկերությունները բախվել են թռիչքների խափանումների, գրում է Reuters-ը։

Իսրայելի վրա Իրանի հարձակումը ավելի քան 300 հրթիռներով և անօդաչու սարքերով, որոնց մեծ մասը խոցվել է Իսրայելի հակաօդային պաշտպանության կողմից՝  ԱՄՆ-ի աջակցմամբ, «քաոս է առաջացրել ավիացիոն արդյունաբերության մեջ»,- նշում է գործակալությունը:

Ավելի քան մեկ տասնյակ ավիաընկերություններ վերջին երկու օրվա ընթացքում ստիպված են եղել չեղարկել թռիչքները կամ փոխել երթուղիները, այդ թվում՝ Qantas-ը, Lufthansa-ն, United Airlines-ը և Air India-ն:

Թռիչքների կառավարման OPSGROUP խորհրդատվական ընկերության հիմնադիր Մարկ Զիի կարծիքով, դա ավիափոխադրումների ամենամեծ խափանումն էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա հարձակումներից հետո։:

«Այդ ժամանակից  մենք չենք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ այդքան արագ փակվեր տարբեր օդային տարածքների նման քանակություն,  դա քաոս է ստեղծում»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ խափանումները, հավանաբար, կտևեն ևս մի քանի օր:

Սա նոր հարված է ավիացիոն ոլորտին, որը նախկինում բախվել է բազմաթիվ սահմանափակումների՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության, ինչպես նաև Ուկրաինայի պատերազմի պատճառով։

Իրանի օդային տարածքն օգտագործվում է ավիաընկերությունների կողմից Եվրոպայի և Ասիայի միջև թռիչքների համար, և այդ փոխադրողները կարող են սահմանափակվել երկու այլընտրանքային երթուղիներով՝ կա՛մ Թուրքիայով, կա՛մ Եգիպտոսով ու Սաուդյան Արաբիայով, ասել է Զին:

Իսրայելը շաբաթ օրը փակել է իր օդային տարածքը, իսկ կիրակի առավոտյան՝ վերաբացել։ Հորդանանը, Իրաքը և Լիբանանը նույնպես վերսկսել են թռիչքները իրենց տարածքներով։

Մերձավոր Արևելքի խոշորագույն ավիաընկերությունները, ներառյալ Emirates Airlines-ը, Qatar Airways-ը և Etihad Airways-ը, կիրակի օրը հայտարարել են, որ կվերսկսեն իրենց գործունեությունը տարածաշրջանում՝ որոշ չվերթներ չեղարկելուց կամ փոխելուց հետո:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ