News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մեր նպատակը պայմանագիրը խզելը կամ հեռուստաալիքները փակելը չէ (ռուսաստանյան - խմբ.), մենք կողմնակից ենք, որ կողմերը հավատարիմ լինեն փաստաթղթին (Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության հայ-ռուսական պայմանագիր - խմբ.)։ Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա վստահեցրեց, որ նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել, և եթե համաձայնագրի կետերը պահպանվեն, ապա Հայաստանը, անկախ հրավիրված հյուրերի նկատմամբ վերաբերմունքից, հավատարիմ է իր ստորագրությանը։

Հայրապետյանը կրկնեց, որ եթե ՀՀ կառավարության առաջարկները չընդունվեն, ապա Երևանը կարող է քննարկել պայմանագիրը խզելու հարցը, սակայն քննարկվում են նաև այլ պատժամիջոցներ։

«Եթե չլինեին նման բովանդակությամբ հաղորդումներ, ապա մեր օրակարգում նման հարց երբեք չէր առաջանա։ Հայաստանի կառավարությունը պետք է պաշտպանի հայ հեռուստադիտողի արժանապատվությունը։. Մենք կառուցողական ենք տրամադրված և ուզում ենք հասկանալ, թե ինչու չենք կարող արձանագրել, որ եթե խախտում է եղել, ուրեմն պետք է հետևանքներ ունենա»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտի վերջից Հայաստանում արգելվել է ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը։

Նախարարը պարզաբանեց, որ խոսքը ռուսաստանյան ալիքների մասին է, հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի, որը նախանշում է խաղի կանոնները հանրային մուլտիպլեքսով հեռարձակման վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանում Հայաստանի հանրային հեռուստատեսության հեռարձակման հնարավորությունը։

Վերջինս, ըստ նրա, փաստարկվում է նրանով, որ տեխնիկական, օրենսդրական կամ այլ պատճառներով դա (Հանրային հեռուստաընկերության հեռարձակումը ռուսական մուլտիպլեքսով - խմբ.) անհնար է։

«Համաձայնագրում նշվում է նաև կողմերի համար անընդունելի բովանդակություն։ Սակայն համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ մեխանիզմներ չկան։ Մենք ստորագրել ենք փաստաթուղթը՝ ակնկալելով, որ ի հայտ եկած խնդիրները կլուծվեն խորհրդակցությունների միջոցով։ Ժամանակի ընթացքում եկանք այն եզրակացության, որ խորհրդակցությունների ընթացքում տարաձայնություններ են առաջանում՝ կոնկրետ հայտարարությունը խոսքի ազատությո՞ւն է, թե՞ փաստաթղթի որևէ կետի խախտում»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում Հայաստանը առաջարկությունների փաթեթ  կներկայացնի։  

Նա հայտնեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը երկու խորհրդակցություն են անցկացրել, սակայն կողմերը կոնսենսուսի չեն եկել։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ