News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը, որը ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, առաջարկում է Ուկրաինային հատկացնել 60,84 միլիարդ դոլար՝ Ռուսաստանի ագրեսիային հակազդելու գործում նրան աջակցելու համար, այդ թվում՝ 23,2 միլիարդ դոլար՝ ամերիկյան զենքի պաշարները համալրելու համար:

Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք:

Ուկրաինայի օգնության օրինագիծը կդիտարկվի առանձին՝ Իսրայելին և ԱՄՆ դաշնակիցներին հնդկախաղօվկիանոսյան տարածաշրջանում օգնություն տրամադրելուց՝ ի տարբերություն Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից հաստատված նախնական տարբերակի: Իսրայելին աջակցելու համար առաջարկվում է հատկացնել 26,38 մլրդ դոլար, իսկ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարիքներին աջակցելու համար՝ 8,12 մլրդ դոլար։

Սպասվում է, որ չորս օրինագծերից յուրաքանչյուրի քվեարկությունը տեղի կունենա  շաբաթ երեկոյան (երեքն արդեն ներկայացվել են օրենսդիրներին, իսկ չորրորդը, որը վերաբերում է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին հակազդելուն, կներկայացվի Պալատ այսօր ավելի ուշ):

Այսպիսով, Ներկայացուցիչների պալատն ականջալուր է եղել Թրամփի ծայրահեղ աջ կողմնակիցների՝  օրինագծերն առանձին դիտարկելու պահանջին:

Սակայն վերջնական արդյունքը, ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների,   կմիավորվի մեկ մեծ փաթեթի մեջ, որը կուղարկվի Սենատ՝ հաստատման, քանի որ դեմոկրատները, որպես իրենց աջակցության պայման, դա են պնդում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդեսային հարվածելու հետեւանքով զոհվել է երեք մարդ. մարզի ղեկավար
Ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է երեք մարդ...
Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարների կեղծ հաշիվներ ստեղծած ռուսամետ հաքերներ
«Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները...
Ուկրաինան Եվրոպայից բռնի ուժով չի վերադարձնի զորակոչային տարիքի իր քաղաքացիներին
Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերանար զորակոչվելու են ռազմաճակատ...
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում շնորհիվ Չինաստանի...
Մակրոնն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար. Bloomberg
Մակրոնը ձգտում է խորացնել հարաբերությունները Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար...
Էդինբուրգի հերցոգուհին այցելել է Ուկրաինա եւ հանդիպել Զելենսկու հետ
Հերցոգուհի Սոֆին հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ...
Ամենաշատ