News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Շենգավիթի քննչական բաժնում այսօր՝ ապրիլի 19-ին, քաղաքացուն ծեծել են, փորձել առգրավվել հագուստը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա պատմեց, որ անձին հրավիրել են ծանր հանցագործության գործով որպես վկա հարցաքննության՝ առանց տեղեկացնելու, թե ինչի մեջ են նրան կասկածում․

«Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է տալ հագուստները, հարկադրաբար նրան հագուստները վերցրել են, կանչվել են ոստիկանության աշխատակիցներ, անձին գցել են գետնին, խոշտանգելով, մարմնական վնասվածքներ պատճառելով, Շենգավիթի քրեականի պետ Գեւորգ Բարեյանը ոտքի գլխին դնելով, գլուխը տարբեր հատվածներ հարվածելով, փորձել են հագուստները անձի վրայից անել, և այդ մարդու ինքնազգացողությունը վատացել է, որից հետո կանչել են շտապօգնություն, հիմա էլ տեղափոխում են հիվանդանոց։ Ինչպես կարելի է ոտքը գլխին դնելով հագուստն առգրավվել»։

Փաստաբանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվել է
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ․․․  
Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել զոհված զինծառայողների ծնողները
Կարմիր բերետավորները բերման են ենթարկում Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների…
Երևանում արդեն բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից. ՆԳՆ
Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը...
Որ ճանապարհներն են փակ Հայաստանում. Փրկարարական ծառայությունը ներկայացրել է այլընտրանքային երթուղիները
Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան...
Երևանում այգու հենապատը փլուզվել է, էլեկտրական սյունը շրջվել է «Мercedes»-ի վրա. ճանապարհը փակվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի...
Bloomberg. Ֆիցոյի վրա կրակողը դժգոհ էր Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշումից
Դատարանի փաստաթղթից ստացված տեղեկատվության համաձայն՝ 71-ամյա Ցինտուլան իրավապահներին ասել է, որ...
Ամենաշատ