News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հինգ տարի առաջ կարևոր դերակատարում է ունեցել Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցում, ներկայում բանակցություններ է վարում Եվրամիության երկրների առաջնորդների հետ՝ այդ պաշտոնում այլ թեկնածու գտնելու համար։

Ըստ Bloomberg-ի՝ Եվրախորհրդարանի ընտրություններին դեռ երկու ամսից քիչ ժամանակ է մնացել, Մակրոնը ԵՄ վարչապետների, մասնավորապես՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ քննարկել է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագիին ԵՄ-ում առանցքային պաշտոնում ընտրելու հնարավորությունը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայում պայքարում է որոշ անդամ երկրների դժգոհության դեմ՝ վերջին հինգ տարիներին Եվրահանձնաժողովի՝ իր ղեկավարման, հատկապես առևտրային բանակցությունների, կլիմայի փոփոխության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առնչությամբ:

Էմանուել Մակրոնը բացահայտ քննադատել է ֆոն դեր Լայենի գործունեությունը։ «Հանձնաժողովի նախագահությունը կոչված է պաշտպանելու ընդհանուր շահերը, ուստի այն չպետք է չափազանց քաղաքականացվի», - ավելի վաղ նշել էր Ֆրանսիայի նախագահը:

Bloomberg-ը նշում է, որ ի հեճուկս Մակրոնի քայլերի, ֆոն դեր Լայենը դեռևս նախընտրական մրցավազքի բացահայտ ֆավորիտն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ