News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Չեմ կարող չմատնանշել, որ էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով միասնական շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն ձգձգվել է։ Դրա մասին մայիսի 8-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ շուտափույթ կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի ժամանակին գործելու նպատակով։

Իր գոյության 10 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը մեր երկրների տնտեսությունների համար դարձել է անդամ պետությունների սերտ և տնտեսական փոխգործակցության կարևոր հարթակ։

Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի կարգավորող դաշտը շարունակում է ձևավորվել, և այս գործընթացը հեռու է ավարտից։

Կարևոր է, որ այն ձևավորվի տնտեսական տրամաբանության շրջանակում։ ԵԱՏՄ գործունեության արդյունավետությունը կկարողանանք պահպանել՝ միայն յուրաքանչյուր անդամ երկրի շահերին համապատասխան կառուցողական լուծումներ փնտրելով։

Անհրաժեշտ ենք համարում մեր ջանքերը կենտրոնացնել սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու համար։ Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի, նպաստի նրանց բարեկեցության բարելավմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը:

Հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և ի շահ տնտեսական համագործակցության ընտրված հարացույցի հետագա զարգացման՝ պատրաստակամություն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության համար»,- նշել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ