News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը այս տարվա խորհրդարանական ընտրությունների շեմին մեծացրել է առավելությունը վարչապետ Ռիշի Սունակի պահպանողական կուսակցության հանդեպ 30 տոկոսային կետով։ Այս մասին վկայում է YouGov-ի  անցկացրած հարցումը The Times թերթի համար։

Հարցումը ցույց է տալիս, որ լեյբորիստները հավաքում են 48 տոկոս աջակցություն, իսկ ղեկավարող պահպանողականները՝ 18, ինչը ամենավատ ցուցանիշն է Սունակի համար այն ժամանակվանից, երբ նա 18 ամիս առաջ վարչապետ դարձավ։

Երկու կուսակցությունների միջեւ տարբերությունը ամենամեծն է 2022թ. հոկտեմբերից հետո, երբ պահպանողականների աջակցությունը նվազեց ֆինանսական ճգնաժամից մի քանի շաբաթ հետո, որը պայմանավորված էր Սունակի նախորդ Լիզ Թրասի քայլերով։

Պահպանողականները կառավարությունը ղեկավարում են կամ կոալիցիայով, կամ ինքնուրույն 2010-ից սկսած։ Այդ ընթացքում երկրում եղել է հինգ տարբեր վարչապետ, տեղի են ունեցել քվեարկություն Եվրամիությունից դուրս գալու համար եւ մի քանի սկանդալներ քովիդի ճգնաժամի հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ