News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը, միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Նա «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով՝ կառավարության շենքի դիմաց է։

Նշենք, որ այժմ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը գալիս է Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 16:00-ին սպասվում է հանրահավաք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ