News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «հրադադարը վաղն իսկ կհաստատվի, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի Գազայում պահվող պատանդներին, հայտնում է CNN-ը։

«Ինչպես ասել եմ, ամեն ինչ կախված է ՀԱՄԱՍ-ից. եթե նրանք ցանկանային դա անել, մենք կարող էինք վաղն արդեն լուծել այդ հարցը: Եվ հրադադարը կսկսվեր վաղվանից»,- ասել է Բայդենը շաբաթ օրը Սիեթլում տեղի ունեցած բարեգործական երեկույթի ժամանակ:

Հինգ ամերիկացիների ընտանիքները, որոնք, ենթադրաբար, պատանդ են պահվում Գազայում, ուրբաթ հանդիպել են ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Մերձավոր Արևելքի համակարգող Բրեթ Մաքգուրքի հետ:

Ընտանիքների ներկայացուցիչների կողմից կազմված հանդիպման արձանագրության համաձայն, նրանք «Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին հայտնել են իրենց խորը հիասթափությունը հերթական դադարի պատճառով, հատկապես այն բանից հետո, երբ պատանդների վերջին տեսանյութերում իրենց մերձավորները դարձել են հաշմանդամ, նիհար, գունատ տեսք են ունեցել և գտնվել ակնհայտ ճնշման տակ»։

Այս շաբաթվա սկզբին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմերը լքեցին Կահիրեն՝ համաձայնության չգալով։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ