News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել Թունիսի մայրաքաղաքում՝ պահանջելով ազատ արձակել բանտարկված լրագրողներին, ակտիվիստներին և ընդդիմադիր գործիչներին, ինչպես նաև նշանակել նախագահական ընտրությունների օրը, հայտնում է Reuters-ը։

Շաբաթ օրը Թունիսի ոստիկանությունը ներխուժել էր Փաստաբանների դեպարտամենտի շենք և ձերբակալել փաստաբան Սոնյա Դահմանիին, որը հայտնի է երկրի նախագահ Կաիս Սաիդի նկատմամբ կատաղի քննադատությամբ։

Նույն օրը ձերբակալվել էր նաև երկու լրագրող։

Ընտրական հանձնաժողովը ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրությունները կանցկացվեն ժամկետում, սակայն, նախագահի առաջին հնգամյա ժամկետը մոտենում է ավարտին, սակայն հանձնաժողովը մինչև հիմա չի հայտարարել ամսաթիվը:

Սաիդը պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի ազատ ընտրություններից հետո, սակայն երկու տարի անց լրացուցիչ լիազորություններ էր ձեռք բերել՝ փակելով ընտրված խորհրդարանը և հրամանագրով  կառավարման անցնելով։

Նա նաև ստանձնել է դատական ​​համակարգի նկատմամբ իշխանությունը, այս քայլը ընդդիմությունն անվանել էր հեղաշրջում:

Սաիդը բազմիցս մեղադրել է ընդդիմությանը նախագահի պաշտոնի համար պայքարելու մեջ՝ ասելով, որ նրանք բոյկոտել են խորհրդարանական ընտրությունների եզրափակիչ փուլը՝ կենտրոնանալով նախագահական ընտրությունների վրա։

Ընդդիմությունն, իր հերթին, պնդում է, որ երկրի քաղաքական մթնոլորտը հարմար չէ ընտրությունների համար՝ մամուլի սահմանափակումների և հայտնի ընդդիմախոսների ու ակտիվիստների բանտարկության ֆոնին:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ