News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյան Associated Press-ին հայտնել է, որ Կահիրեն բողոք է ներկայացրել Իսրայելին, Միացյալ Նահանգներին և եվրոպական կառավարություններին՝ հայտարարելով, որ Ռաֆահի գործողությունը սպառնալիքի տակ է դրել Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրը:

Երեկ իսրայելական զինվորականները սկսել են Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին հեռանալու կոչ անել՝ քաղաք ներխուժելու առիթով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը, եգիպտացի պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ Եգիպտոսի և Իսրայելի միջև տասնամյակներ տևած խաղաղության պայմանագիրը կարող է կասեցվել, եթե Իսրայելի պաշտպանության ուժերը մտնեն Ռաֆահ կամ եթե Ռաֆահից փախստականները դուրս մղվեն դեպի հարավ՝ դեպի Սինայի թերակղզի:

Փորձելով կանխել փախստականների զանգվածային ներհոսքը՝ Եգիպտոսը տանկեր է տեղակայել Գազայի սահմանի երկայնքով՝ պատերազմի սկզբից ամրացնելով սահմանային պատը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ