News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ֆիզիկական բռնություն են կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ պայքարող որոշ ցուցարարներ դեմ, տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները։ Ընդդիմադիր հեռուստաալիքների նկարահանած կադրերում երեւում է, թե ինչպես են ցուցարարներից մեկին բռնելիս միանգամից մի քանի ուժայիններ հարվածում նրա դեմքին եւ գլխին, տեղեկացրել է SOVA-ն։

Այլ կադրերում հատուկջոկատայինների խումբը շրջապատել եւ քացով խփում է գետնին տապալված ցուցարարին։

Եվս մեկ ցուցարարի իրավապահները տառացորեն խլել են ամբոխի միջից եւ քարշ տվել պատնեշից դուրս։ Այնուհետեւ կադրերում երեւում է, թե ինչպես են սկսում ծեծել նրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ