News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, Ազգային ժողովի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մայիսի 10-ին և 13-ին շարունակվել են դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված քննարկումները:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումների ընթացքում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչները կարևորել են դատավորների անկախ, արդյունավետ և օբյեկտիվ համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Քննակումներում ապահովվել է քաղաքացիական, վարչական, սնանկության, քրեական, հակակոռուպցիոն մասնագիտացման դատավորների և դատարանների աշխատակազմերի ակտիվ ներգրավվածությունը:

Միջոցառումների ընթացքում դատավորների գործունեության գնահատման բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները նախ ներկայացրել են դատավորների գործունեութան գնահատման առաջարկվող մեթոդաբանությունը և այդ համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև առաջարկվող համակարգով դատավորների փորձնական գնահատման արդյունքները:

Նախագծերի ներկայացմանը հաջորդել են ներկաների դիտարկումների ներկայացումը և ծավալվել են ակտիվ քննարկումներ՝ կապված դատավորների գնահատում իրականացնող մարմնի իրավական կարգավիճակի, այդ մարմնում դատավորների և իրավաբան-գիտնականների ներգրավվածության, վերջիններիս թվի համամասնության, գնահատման չափանիշների և ցուցիչների, գնահատման գործընթացում դատական գործերի՝ պատահականության սկզբունքով ընտրության համակարգի կիրառման և գնահատման գործընթացի այլ կարգավորումների հետ կապված:

Աշխատանքային խմբի անդամները ևս ընդգծել են նախագծում որոշ փոփոխություններ կատարելու և քննարկումների արդյունքում նոր համակարգի շարունակական զարգացման և բարելավման անհրաժեշտությունը։

Եռօրյա ինտենսիվ քննարկումները նպաստելու են, շահագրգիռ կողմերի դիրքորոշումների հաշվառմամբ, դատավորների գնահատման լավագույն չափորոշիչներին համապատասխանող, անկախ և արդյունավետ համակարգի ներդրման գործընթացին։

Միջոցառումներն իրականացվել են Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի ներգրավվածությամբ և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի համատեղ ջանքերով։

Տպել
Ամենաշատ