News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Միջազգայնորեն ճանաչում ստացած կառավարությանն աջակցող Եմենի միացյալ ուժերի և Մարիբի կենտրոնական մուհաֆազայում (մարզում) հութիների միջև դաժան բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ։

Ըստ Xinhua գործակալության՝ ռազմավարական նշանակության Մարիբ քաղաքից հարավ, որը հարում է նավթով հարուստ Շաբվա մուհաֆազային, դաժան բախումներ են տեղի ունեցել «Հսկաների» բրիգադների, միացյալ կառավարամետ ուժերի մի մասի և հութիների միջև:

Ծանր սպառազինության կիրառմամբ փոխհրաձգությունների ընթացքում սպանվել են չորս կառավարական զինծառայողներ և վեց հութիներ: Երկու կողմից վիրավորվել է ինը մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ