News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հաղորդագրությունները, որ Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընը միջուկային զենք է փորձարկում, ավելի հաճախակի են դառնում: Այսպես, մարտի 18-ին զորավարժությունների ժամանակ հյուսիսկորեական զորքերը ծովի վրայով արձակել են միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ բալիստիկ հրթիռ։

Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները հայտնել են, որ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների է ձգտում: Այդ նպատակին հասնելու համար, ըստ Bild-ի՝ նա իբր, պատրաստ է տարածաշրջանային հակամարտություն սանձազերծել։

«Միջուկային անմիջական սպառնալիքն այսուհետ ուղղված կլինի առաջին հերթին Միացյալ Նահանգների, այնուհետև՝ նրա դաշնակիցների դեմ»,- հաղորդել են Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները:

Միջուկային զենքի մշակման գործում առաջընթացի հասնելու համար Կիմ Չեն Ընն իր միջուկային ծրագրի վրա հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդնում: Ի թիվս այլ բաների, նա Փհենյանի հյուսիսում արբանյակային քաղաք է կառուցել միջուկային ծրագրում ներգրավված գիտնականների և զինվորականների համար։ Քաղաքում կան սպորտային հրապարակներ, լողավազաններ, մշակութային կենտրոններ։

Սակայն այսպես կոչված «միջուկային վերնախավին» թույլ չեն տալիս հեռանալ խստորեն հսկվող նոր քաղաքից՝ առանց իշխանություններից հատուկ անցագիր ստանալու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ