News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է Երևանի ավագանու իր լիազորությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երևանի ավագանու նիստում հայտնեց քաղաքապետա Տիգրան Ավինյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին այդ որոշումը։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իսպիրյանին, որը 2018 թվականից Երևանի ավագանու անդամ էր, իր անբասիր ծառայության համար: Դիմումը մասնավորապես պայմանավորված է նրա հետագա բացակայումներով երկրից և զբաղվածությամբ»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Ավագանու մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Վարդանյանին:

Նիստի մեկնարկին ավագանին որոշեց հաջորդ նիստը գորմարել հունիսի 25-ին ժամը 10։00-ին։

Ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնցից միայն երկուսն է զեկուցվող։

Որաշումներից մեկը վերաբերում է hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում (Վազգեն Սարգսյան փող. 7) փակցնելու հարցին, մյուսը՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի տեղադրմանը։

Չզեկուցվող հարցերից 3-ը վերաբերում է Երևանում փողոցների անվանակոչությանը: Մասնավորապես, փողոցներ կանվանակոչվեն երգիչ Հովհաննես Բադալյանի, բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկրտիչ Սարգսյանի և ԽՍՀՄ առաջին էլեկտրամոբիլների ստեղծող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի գործողությունների մասնակից, կործանիչ-օդաչու Էմիլ Դալանյանի անուններով:

Տպել
Ամենաշատ